Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումներով հանդես կգա արտերկրում

«Օրերս հրավեր ենք ստացել «Գայանե» բալետը ներկայացնել Մեծ թատրոնի բեմում»
hayanme-balet

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարբեր օպերային ներկայացումներով կհյուրընկալվի Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և այլ երկրներում: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

«Օրերս հրավեր ենք ստացել «Գայանե» բալետը ներկայացնել Մեծ թատրոնի բեմում. մեզ հետ կտանենք նաև Մինաս Ավետիսյանի վրձնով ստեղծված բոլոր դեկորացիաները: Շեշտեմ, որ դա շատ նշանակալի և կարևոր իրադարձություն է, քանի որ մեր բալետի թատերախումբը հանդես չի եկել Մեծ թատրոնում  1975 թվականից ի վեր»,- նշեց նա:

Օրբելյանի խոսքով՝ սեպտեմբերին Դուբայի  օպերային թատրոնում ցուցադրելու են  «Կարմեն» օպերայի  արդիականացված տարբերակը և «Կախարդական ֆլեյտա»-ի նոր բեմադրությունը:

«Սեպտեմբերի վերջում  կմեկնենք Քուվեյթ, որպեսզի օպերային ներկայացմամբ հանդես գանք այնտեղի նոր կառուցված օպերայի շենքում: Կներկայացնենք «Կախարդական ֆլեյտա»-ի առաջին բեմադրությունը մեր հրաշալի արտիստների կատարմամբ»,-ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը:

Նա հավելեց, որ Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը  կհամագործակցի Վիլնյուսի, Բրյուսելի,  Իտալիայի, Ֆրանսիայի օպերային թատրոնների հետ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները