Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերաներ են սպասվում

Նախատեսվում է կյանքի կոչել նաեւ Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի առաջնախաղը:
opera

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջիկայում պրեմիերաներ են սպասվում: Նորացված տարբերակով արվեստասերների դատին կհանձնվի «Անուշ» օպերան, տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ի առաջնախաղը: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

««Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում զբաղված է երեսունվեց մենակատար: Դեռ քննարկվում է՝ կլինեն համերգային կատարումներ, թե ներկայացում»,- նշեց Օրբելյանը:

Նրա խոսքով` այս տարի վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն տոնում է ծննդյան 60-ամյակը: Այդ առիթով փետրվարի քսանին օպերային թատրոնում կներկայացվի Վերդիի «Օթելլո»-ն: Գլխավոր դերում հանդես կգա Բուրչուլաձեն:

Սեպտեմբերի յոթին նախատեսվում է «Անուշ» օպերային ներկայացման առաջնախաղը։ Կոմիտասի հոբելյանի կապակցությամբ բեմ կբարձրանա «Անտունի» բալետային ներկայացումը:

Նախատեսվում է կյանքի կոչել նաեւ Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի առաջնախաղը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները