Մահացել է Օլեգ Տաբակովը

Հիվանդանոց էր տեղափոխվել դեռևս 2017-ի նոյեմբերին...
oleg-tabakov2

Երկարատև հիվանդությունից հետո 82 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Օլեգ Տաբակովը:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեռևս 2017-ի նոյեմբերի 27-ին:

Օլեգ Տաբակովը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում, այդ թվում՝ «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Այն նույն Մյունխհաուզենը» և այլն:

Նա հնչյունավորել է Մատրոսկին կատվին՝ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմում: Տաբակովը ունի 4 երեխա, որոնցից վերջինը ծնվել է, երբ նա  71 տարեկան էր:

*

*