Մահացել է կրկեսային սիրված արտիստ Օլեգ Պոպովը

Նա մասնակցել է մանկական բազմաթիվ հեռուստահաղորդումների, նկարահանվել ֆիլմերում:
oleg-popov

86-տարեկանում մահացել է կրկեսային սիրված արտիստ, «Արեւային ծաղրածու» Օլեգ Պոպովը: Վանդակավոր գլխարկով, գծավոր տաբատով, կարմիր գուլպաներով ու ծղոտե մազերով… Պոպովի այս կերպարը ճանաչում ու սիրում էր մի քանի սերունդ:

Նա մասնակցել է մանկական բազմաթիվ հեռուստահաղորդումների, նկարահանվել ֆիլմերում: 1991 թվականին Օլեգ Պոպովն ընտանիքի հետ տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ շարունակում էր ելույթներն արդեն «Երջանիկ Հանս» կեղծանունով:

25 տարի անց՝ հոկտեմբերի 29-ին, առաջին անգամ նա վերադարձել էր հայրենիք՝ «Թող լինի միշտ արեւը» կրկեսային նոր ծրագրով: Նախատեսված 14 ներկայացումներից Պոպովը հասցրեց խաղալը 2-ը: Նա հանկարծամահ է եղել Ռոստովում: Խաղընկերները, այնուամենայնիվ, որոշել են շարունակել ծրագիրը եւ ներկայացումները նվիրել «Արեւային ծաղրածուի» հիշատակին:

*

*