Արամ Խաչատրյան համերգասրահում վերջին հրաժեշտը տվեցին Օֆելյա Համբարձումյանին

Երկար տարիներ ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը բեմից ու էկրանից հնչեցրել է հայ ժողովրդական երգը...

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Հայաստանի ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին: Երգչուհու ընտանիքի անդամները, ընկերները, նրա արվեստով հիացած հանդիսատեսը, կատարումներով դաստիարակված երգիչները վերջին անգամ իրենց լուռ երախտագիտությունն ու սերը հայտնեցին «Հայ երգի թագուհուն»:

Ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալին վերջին հրաժեշտը տվեցին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամաները, պետական այրերը:

Երկար տարիներ ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը բեմից ու էկրանից հնչեցրել է հայ ժողովրդական երգը՝ դրան հաղորդելով իր երանգը: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ էին գրավում Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Հավատարիմ հանդիսատեսը սիրելի երգչուհուն վերջին հրաժեշտը տվեց բարձր ծափերով, իր իսկ երգի հնչյունների ներքո:

«Օֆելյա Համբարձումյանը հայ երգարվեստի մեջ իր տեղն ունի, մեր հայ երգի թագուհին է: Ես կարծում եմ, որ իր երգով, իր կատարումներով շատ-շատերն են դաստիարակվել եւ կդաստիարակվեն»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:

 

*

*