ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը մրցանակներ հանձնեց Պարարվեստի պետական քոլեջի լավագույն սաներին

Քոլեջում անցկացվել է մրցույթ, որի արդյունքում շահել են Նարեն ու Րաֆֆին:
nune-sargsyan

Նախագահի տիկին Նունե Սարգսյանը  նախագահ Արմեն Սարգսյանի մրցանակներ հանձնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուհի Նարե Մարկոսյանին և պարող Րաֆֆի Գալստյանին:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Պարարվեստի պետական քոլեջում:

«Քոլեջում անցկացվել է մրցույթ, որի արդյունքում շահել են Նարեն ու Րաֆֆին: Մրցանակները նրանց հնարավորություն կտան այցելել Մոսկվայի մեծ թատրոն, այնտեղ դիտել բեմադրություններ, ներկա լինել փորձերին, ծանոթանալ պարողներին ու պարարվեստի գաղտնիքներին: Մեծ թատրոն այցելել երազում է ամեն պարող: Մենք որոշեցինք իրականացնել նրանց երազանքը»,-նշեց Նունե Սարգսյանը և հավելեց, որ քոլեջի փոքրիկ, երիտասարդ  պարողները մեր դեսպաններն են ամբողջ աշխարհում:

Առաջին տիկինը շրջեց ՀՀ նախագահի ֆոնդից հատկացված գումարներով վերանորոգված քոլեջի երկու փորձասենյակում, դիտեց քոլեջի սաների մասնակցությամբ բեմադրված գեղեցիկ պարային համարներ:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները