Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց

Մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում...
kgn-manuk-mkrtchyan

ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ,  Նոր Հաճնի արվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Ղարիբյանին է  հանձնել  «Белая ворона – 2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթի «Լավագույն արտասահմանյան դպրոց» մեդալը: Նախարարի տեղակալն իր խոսքում շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական ողջ անձնակազմին հայ պատանիների որակյալ գեղարվեստական կրթությունը կազմակերպելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու համար:

ՌԴ Սարատովի երկրամասում կազմակերպված մրցույթին ներկայացվել է պատանի նկարիչների 750 ստեղծագործություն՝ 7 երկրներից՝ ՌԴ, Հայաստան, Հունաստան, Իտալիա, Ինդոնեզիա, Ղազախստան և Ուկրաինա:

Նոր Հաճնի արվեստի դպրոցը ներկայացրել է 71 ստեղծագործություն, որոնցից 61-ը արժանացել են դիպլոմների, 15-ը գրավել են մրցանակային տեղեր:

Մրցույթին մասնակից բոլոր պատանի նկարիչները ստացել են մասնակցության հավաստագիր:

 

*

*