Նոր գիրքը ներկայացնում է պոլսահայերի կյանքը 20-րդ դարի Թուրքիայում

«Պոլսահայերը 1923-ից 39 թվականներին» գրքի շնորհանդեսն է այսօր կայացել Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:
girq-polsahayer

«Պոլսահայերը 1923-ից 39 թվականներին» գրքի շնորհանդեսն է այսօր կայացել Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում: Հեղինակը Արմավենի Միրօղլու Մուհթարեանն է:

Գիրքը ներկայացնում է պոլսահայ համայնքի կյանքը Թուրքիայի հանրապետության հռչակումից մինչեւ 2-րդ համաշխարհային պատերազմը: Գրքում նկարագրվում է Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ պոլսահայերի նկատմամբ, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի գործունեությունը, ազգային սեփականության պահպանման խնդիրները, համայնքի քաղաքացիական, մշակութային, տնեսական վիճակը:

Գրքի խմբագիր Ալբերտ Խառատյանի խոսքով, այս հրատարակությունը շատ արժեքավոր է, որովհետեւ տվյալ ժամանակահատվածը դեռեւս ուսումնասիրված չէր: Ասում է՝ հավանաբար հենց Արմավենի Միրօղլու Մուհթարեանի վրա կդնենք պարտավորություն՝ շարունակել ներկայացնել պոլսահայ համայնքի կյանքի մինչեւ 20-րդ դարի վերջը:

«Մենք չենք իմանում, թե ինչ հաստատություններ են եղել այտեղ, կրոնական-մշակութային մակարդակում ինչ փուլեր է անցել պոլսահայությունը։ Չէ՞ որ դա կապվում է արեւմտահայ մշակույթի վիթխարի պատմության հետ: Միայն անցյալն իմանալ եւ համեմատաբար ոչ վաղ անցյալն անտեսել կնշանակեր՝ մենք ինչ-որ տեղ թերանում ենք մեր պատմաբանի գործունեության մեջ»,- նշում է Ալբերտ Խառատյանը:

*

*