«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը՝ Հայաստանում

Հունիսի 2-ին կմեկնարկի․․․
mrcuyt

Պատանի տաղանդների բացահայտում ու նրանց աջակցում: Հունիսի 2-ին կմեկնարկի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը: Այն արդեն 7-րդն է:

Այս տարի մասնակիցները Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ավստրիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իրանից մոտ 5 տասնյակ շնորհալի պատանի-երաժիշտ կատարողներ են՝ միջազգային եւ հանրապետական մրցույթների եւ փառատոնների բազմակի դափնեկիրներ: Նրանց կատարումները կարող ենք ունկնդրել հունիսի 2-ից 4-ը Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Փառատոնը կփակվի հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, պատանի մենակատարները ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*