Հայտնի է Գրականության Նոբելյան մրցանակակիրը

Նոբելյան մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի գրողին...
isiguro

Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ «հուզական մեծ ուժով լի» ստեղծագործության համար: Այդ մասին հոկտեմբերի 5-ին Ստոկհոլմում հայտարարել է պարգեւի հանձնման համար պատասխանատու, Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

Իսիգուրոն «Օրվա մնացած մասը», «Բաց չթողնելով ինձ» եւ այլ վեպերի հեղինակն է:

Գրականության մրցանակն այն հինգ պաարգեւներից մեկն է, որը տասնիններորդ դարավերջին կտակվել է շվեդ արդյունաբերող եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի կողմից:

Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը 2017 թվականին կազմում է 9 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ-ի դոլար):

*

*