Մահացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը

Քանդակագործի առավել հայտնի քանդակներից են Երևանում Միքայել Նալբանդյանի և պատմիչ Մովսես Խորենացուն նվիրված արձանները:
nikolay-nikoghosyan

Իննսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կայքին:

«2018թ.-ի օգոստոսի 10-ին 100-րդ տարում կյանքից հեռացավ հայրենական քանդակագործության մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանը»,- ասված է հաղորդագրությունում:

Նիկողոսյանը Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսեյ Կոստյակովի դիմանկարների, ինչպես նաև Սամուիլ Մարշակի և Սեմյոն Կոսբերգի հուշաքանդակների հեղինակն է:

Քանդակագործի առավել հայտնի քանդակներից են Երևանում Միքայել Նալբանդյանի և պատմիչ Մովսես Խորենացուն նվիրված արձանները: Նկարչի աշխատանքները ներկայացված են Տրետյակովյան  պատկերասրահում, Ռուսական թանգարանում և այլ հավաքածուներում:

*

*