Նիկոլ Փաշինյանը որոշել է Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհել

«Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով...»
nikol-pashinyan-manaryan

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհել: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,-ասել է նա:

*

*