Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը կարևորել են Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ընդլայնումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է...
nikol-pashinyan-bako-sahakyan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ապահովումը եւ ընդլայնումը, նախատեսված ռազմավարական ծրագրերի ժամանակին եւ պատշաճ կերպով իրականացումը:

*

*