Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Հասմիկ Պապյանը
nikol-anna

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման արարողությանը, որի ընթացքում համերգով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարութամբ, և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը:

Համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։

*

*