Նազենի Ղարիբյանն ընտրվել է օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Խորհրդի քարտուղար է ընտրվել թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը
nazeni-xaribyan

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար։

 

*

*