ՀՀ նախագահը հյուրընկալել է Ջոն Մալկովիչին

Մալկովիչը հույս է հայտնել, որ իր և Սերգեյ Սմբատյանի մտահղացումը սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:
malkovich

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար: Նա հույս է հայտնել, որ իր և Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:

*

*