Մատենադարանում մեկնարկել է «Նարեկացիական ընթերցումները»

Կներկայացվի նաեւ Գրիգոր Նարեկացու «Մատյանի» 1308 թվականի եզակի, փրկված եւ վերականգնված օրինակ:
narekaciakan-ynetercumner1

Մատենադարանում մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Նարեկացիական ընթերցումները»: 5-րդ միջազգային գիտաժողովին մասնակցում են նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ:

«Նարեկացիական ընթերցումներ» անցկացնելու գաղափարը Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանինն է:

Գիտաժողովի ավարտին տեղի կունենա Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնություն Ո՞վ է դա»-ի երկը» գրքի շնորհանդեսը, կցուցադրվի ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի՝  «Նարեկացի որոնելիս» ֆիլմը: Կներկայացվի նաեւ Գրիգոր Նարեկացու «Մատյանի» 1308 թվականի եզակի, փրկված եւ վերականգնված օրինակ:

Այս տարի եւս գիտաժողովին հնչած զեկուցումները կհրատարակվեն «Բանբեր Մատենադարանի» գիտական պարբերականում:

Պատրաստեց՝

Թամարա Գասպարյանը

*

*