Տեղի ունեցավ «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը — Երկիր Մեդիա

Տեղի ունեցավ «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Գիրքը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
arslan
Նախօրեին կայացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հանրությանը ներկայացրեց Իտալիայից Հայաստան ժամանած հեղինակը՝ արձակագիր, հնագետ Անտոնիա Արսլանը:
«Մշո գիրքը» գեղարվեստական երանգավորմամբ հյուսված է «Մշո ճառընտիրը» ձեռագիր մատյանի փրկության, տարագիր գերդաստանների պատմության շուրջ եւ անդրադառնում է մշակութային ցեղասպանությանը: Վեպն իտալերենից թարգմանել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:
Գիրքը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Հեղինակը՝ Անտոնիա Արսլանը, վերագտնելով իր հայկական ինքնությունը՝ 2004 թվականին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում: Գիրքը թարգմանվեց 20 լեզուներով, եւ որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը:
2012 թվականին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը:

*

*