Մշակույթի նախարարությունը կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլը չարդարացված ծայրահեղություն է որակել

«Հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որեւէ այլ միջոց այլեւս չունեն»
hacadul-hovhannes-galstyan

Մշակույթի նախարարությունը փետրվարի 3-ից Ազգային ժողովի այգում հացադուլ անող կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի գործողությունը որակել է որպես չարդարացված ծայրահեղություն եւ հորդորել է նրան դադարեցնել վերսկսած հացադուլը:

«Հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որեւէ այլ միջոց այլեւս չունեն եւ որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են»,- նշված է հայտարարության մեջ:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան եւ նախարարության, եւ կինոկենտրոնի համար, բացի այդ հարցը հասել է դատարան եւ դատարանն էլ պիտի պարզի, թե որ կողմն է իրավացի: Կոչին ի պատասխան կինոռեժիսորն իր շրջապատին, մտերիմներին ու աջակիցներին հրավիրել է միանալու իրեն եւ հավաք անելու Ազգային ժողովի այգում:

*

*