Պատմական հուշարձանները գերեզմանատներ չեն

Մշակույթի նախարարությունը նախագուշացնում է․․․
ardvi

Պատմական հուշարձանները գերեզմանատներ չեն՝ նախազգուշացնում է մշակույթի նախարարությունը:

Միայն այս տարվա ընթացքում նախարարությունը պատմական գերեզմանատներ ներառող հուշարձանների տարածքում հուղարկավորության մի քանի ահազանգ է ստացել: Համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրել ու պարզել է, որ Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանաքարը պահպանման գոտուց ներս է, ինչն արգելված է:

Նախարարությունը հիմա էլ ահազանգ է ստացել, որ Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ-դամբարանի տարածքում էլ նոր հուղարկավորություն է կատարվել: Գործուղված մասնագետներն ասում են, որ այնտեղ նոր թաղումներ չեն եղել, սակայն Օձունի հոգեւոր հովիվը պնդում է հակառակը:

*

*