Մշակույթի նախարարությունը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին — Երկիր Մեդիա

Մշակույթի նախարարությունը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Երեւանում Ազատության հրապարակում ստեղծվելու է Ֆրանկոֆոնիայի ավան:
frankofonia

Մշակույթի նախարարությունը պատրաստվում է Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի շրջանակում անցկացվելու են նաեւ մշակութային միջոցառումներ: Հոկտեմբերի 7-ից 12-ը՝ ժամը 12:00-ից 20:00-ը, Երեւանում Ազատության հրապարակում ստեղծվելու է Ֆրանկոֆոնիայի ավան:

Թեեւ ֆրանկոֆոն երկրները 84-ն են, սակայն առանձին տաղավարներով ներկայացված են լինելու այն երկրները, որոնք նախապես կդիմեն մասնակցության համար: Երկրները ներկայանալու են իրենց ավանդական եւ ժամանակակից մշակույթով:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում կազմակերպվելու է հայ նկարչուհի Ասիլվայի աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացում է բեմադրելու Ֆրանսիայում գործող «Սաթեաթղը» թատերախումբը:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2 օպերա է ներկայացվելու՝ «Կարինեն» եւ «Մանոնը»: Գագաթաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին անցկացվելու է գալահամերգ, որի կազմակերպմամբ զբաղված է Արտաքին գործերի նախարարությունը:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի առաջարկով կազմակերպվելու է նաեւ մեկ այլ միջոցառում, որը ցույց է տալու Ֆրանկոֆոնիայի պատմությունը Հայաստանում՝ ինչու է Հայաստանին պատիվ վիճակվել հյուրընկալել գագաթաժողովը եւ ստանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը: Այն լինելու է ցուցահանդեսի տեսքով եւ կրելու է «Գիրք եւ գինի» խորագիրը:

*

*