Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարել է գործունեության մեկնարկը

Կենտրոնի բացումը տեղի էր ունեցել 2018 թվականին
narine-xachaturyan

Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի իններորդ հարկում, հուլիսի 19-ին ազդարարեց գործունեության մեկնարկը:

Կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում` նպաստելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կառավարման և զարգացման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծելու տեղացի փորձագետների և մասնագետների վերապատրաստման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին նախանձախնդրության, Հայաստանի հանդեպ սիրո համար և նշեց, որ իտալական դպրոցը մեծ օգտակարություն կունենա Հայաստանի համար:

Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) համագործակցության շրջանակում` Զարգացման համագործակցության իտալական գործակալության աջակցությամբ:

Կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների նախագահների մասնակցությամբ:

*

*