Նախագահը ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը

Մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո
naxagah

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 6-ին տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին:

Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։

 

*

*