Այսօր Ամադեո Մոդիլիանին կդառնար 133 տարեկան

Նա 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ամենաճանաչված նկարիչներից է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Իտալացի գեղանկարիչ և քանդակագործ  Ամադեո Կլեմենտե Մոդիլիանին  ծնվել է 1884 թվականին՝  հրեական ընտանիքում: Նա 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի  ամենաճանաչված նկարիչներից է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Ապրել է ընդամենը 35 տարի, սակայն թողել է հսկայական ժառանգություն, որոնք ճանաչում են բերել նկարչին մահից հետո միայն:

2010 թվականին Sotheby’s աճուրդում վաճառվեցին Մոդելիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» («Nu Couche») կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով:

 

 

 

*

*