Մնջախաղի պետական թատրոնը իր շենքը կունենա

Մնջախաղի պետական թատրոնը երկար տարիներ չի գործում իր ամբողջ ներուժով:

Մնջախաղի պետական թատրոնը երկար տարիներ չի գործում իր ամբողջ ներուժով: Պատճառն այն է, որ թատրոնը սեփական հասցե չունի, գործում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում՝ համատեղությամբ: Երկու տարի առաջ, սակայն, հույս արթնացավ, որ վերջապես խնդիրը լուծվեց՝ մշակույթի նախարարությունը թատրոնին տարածք հատկացրեց: Բայց պարզվեց, որ այն հուշարձան է եւ ձեւափոխման ենթակա չէ: Ու թատրոնի անձնակազմը կրկին մտահոգված է ու հուսահատված:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ զրուցելուց հետո մինչ մեր նկարահանող խումբը սպասում էր նախարարության պատասխանին, պարզվեց՝ հարմար տարածք է գտնվել, որի շուրջ կողմերը համաձայանության են եկել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*