Մնջախաղի թատրոնը կրկին հայտնվել է հին տաշտակի առաջ

Դեռ 2018 թվականի սկզբին վստահ էին, որ երկար տարիներ ուրիշների տանիքի տակ գործող պետական թատրոնը վերջապես իր շենքն է ունենալու:

Նորից հին տաշտակի առաջ: Այսպես են իրենց վիճակը մեկնաբանում Մնջախաղի թատրոնում: Դեռ 2018 թվականի սկզբին վստահ էին, որ երկար տարիներ ուրիշների տանիքի տակ գործող պետական թատրոնը վերջապես իր շենքն է ունենալու:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն արդեն գիտեր՝ ինչ ներկայացմամբ են բացումն անելու, սակայն այժմ, կրկին Պատանի հանդիսատեսի շենքի մի անկյունում, Ժիրայր Դադասյանը «Պիեռոյի երազի» էտյուդներն է գծում:

Բանն այն է, որ նախորդ իշխանության օրոք հատկացված նախկին Գրապալատի շենքը՝ Գեւորգ Քոչար 21 հասցեում, նոր իշխանությունները թույլ չտվեցին վերանորոգել. այն հուշարձան է ու արտաքին միջամտության ենթակա չէ, եւ սկսվեց նոր տարածքի փնտրտուքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*