Միշել Ուելբեկը Մակրոնից Պատվավոր լեգիոնի շքանշան է ստացել

Տարվա սկզբին հրատարակվել է Ուելբեկի «Սերոտոնին» վեպը։
michel-uelbek

Գրող Միշել Ուելբեկը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևին՝ Պատվավոր լեգիոնի շքանշանին: Գրողն այն ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ապրիլի 18-ի երեկոյան, հաղորդում է France Inter-ը:

63-ամյա Ուելբեկը նախագահի նստավայր է ժամանել իր երիտասարդ կնոջ և մի քանի ընկերների ուղեկցությամբ: Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը:

Բարձրագույն շքանշանը հանձնելով՝ Մակրոնն ընդգծել է, որ Ուելբեկի ստեղծագործությունները վկայում են այն մասին, որ նա «ռոմանտիկ է  մի աշխարհում, որը դարձել է խիստ նյութական»: Նա նաև վստահություն է հայտնել, որ գրողի ստեղծագործությունները հոռետեսական չեն, այլ լի են լավագույն ապագայի հույսերով:

Ուելբեկն ամենաշատ թարգմանվող ֆրանսիացի գրողներից է: Հայերեն թարգմանվել է նրա «Տարրական մասնիկներ» եւ «Հնազանդություն» գրքերը։ Տարվա սկզբին հրատարակվել է Ուելբեկի «Սերոտոնին» վեպը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները