Այսօր Թբիլիսիում կկայանա «Մանկական Եվրատեսիլ»-ը

Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում է Միշան․․․
misha

Այսօր Թբիլիսիում կկայանա «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո։ Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում է Միշան՝ Միքայել Գրիգորյանը, ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաեւ «Մանկական Նոր ալիք-2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Բացի Հայաստանից՝  արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում:

*

*