«Միր 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

«Հայաստան-2018. Ավանդույթները և արդիականությունը» խորագիրը կրող ֆիլմ։

Ռուսական «Միր 24» հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմ է պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստան-2018. Ավանդույթները և արդիականությունը» խորագիրը կրող ֆիլմում ներկայացվում է ավանդույթները պահպանելու միջոցով նոր ժամանակների նոր երկիր կառուցելու՝ հայերի ունակությունը:

Ֆիլմում անդրադարձ կա «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի աշխատանքին, որտեղ դասերից հետո այցելում են բազմաթիվ երեխաներ` զարգացնելու իրենց կարողությունները: Անդրադարձ է կատարվել նաև հայկական հեռախոսների Armphone հեռախոսին: Նշվում է, որ հեռախոսի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես սփյուռքահայերը:

Անդրադարձ կա նաև հայկական դուդուկին, գորգագործությանը: Նշվում է, որ Հայաստանում ամեն տարի 3 հազարով ավելանում է մեքենաների թիվը, ինչի հետևանքով հատկապես մայրաքաղաք Երևանում շատանում են մեքենաները ու հաճախ են դարձել խցանումները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները