Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է

Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում իրար դեմ դիմաց Մինասի երկու՝ «Գիշեր» եւ «Ցերեկ» որմնանկարներն են

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը շարունակում է պետական ուշադրությունից դուրս մնալ, եւ եթե այսպես շարունակվի, հնարավոր է այն այլեւս չվերականգնվի: Ահազանգը բազմիցս հնչել է, «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամն ու նկարչի զավակները դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն` անարձագանք:

Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում իրար դեմ դիմաց Մինասի երկու՝ «Գիշեր» եւ «Ցերեկ» որմնանկարներն են՝ 1970-ականների սկզբին ստեղծված: «Ցերեկ»-ն այլեւս վերականգնել հնարավոր չէ, եւ հիմնադրամը պատրաստվում է նոր նախահաշվարկ ներկայացնել մշակույթի նախարարությանը՝ հանելով «Ցերեկ»-ի մի հատվածի վերականգնման ծախսը:

Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը կարծում է, որ պետք է ստեղծվի մոնումենտալ արվեստի թանգարան, որտեղ ներկայացվելու են ոչ միայն Մինասի, այլեւ այլ ստեղծագործողների աշխատանքները:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*