Մահացել է կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը

Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Թռիչքներ կկվի բնի վրայով»...
milosh-forman

87 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Միլոշ (Թոմաշ) Ֆորմանը, տեղեկացնում է Hollywood Reporter-ը։ Մահվան պատճառը չի նշվում։

Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Թռիչքներ կկվի բնի վրայով» (1975) կինոնկարը։ Դա 1-ն է 3 այն ֆիլմերից, որ արժանացել են 5 մեծ Օսկարի (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։

Ֆորմանի հայտնի ֆիլմերից են նաեւ «Ամադեուս» (1984), «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» (1996), «Մարդը լուսնի վրա» (1999) ժապավենները։

trichqner-kkvi-bni-vrayov2

«Թռիչքներ կկվի բնի վրայով»

*

*