Ճամայկացի երգիչը դատի է տվել Մայլի Սայրուսին

Մայլի Սայրուսին մեղադրում են երգի գրագողության մեջ
mayli-cayrus

Ճամայկացի երգիչը մեղադրում է ամերիկացի փոփ-աստղ Մայլի Սայրուսին գրագողության մեջ, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ Flourgon մականվամբ հանդես եկող Մայքլ Մեյը Մանհեթենի դատարան հայց է ներկայացրել: Նրա խոսքով՝ ամերիկացի երգչուհու  «We Can’t Stop» երգում իր՝ 1988թ-ին գրած ստեղծագործություններից մեկից որոշ բառեր ու երաժշտական հատվածներ է օգտագործված։

Երգիչը պահանջել է իրեն 300 միլիոն դոլարի չափով փոխհատուցում տրամադրել ու արգելք դնել Սայրուսի «We Can’t Stop» սինգլի հետագա տարածման, վաճառքի ու կատարման վրա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները