Մահացել է Միխայիլ Դերժավինը — Երկիր Մեդիա

Մահացել է Միխայիլ Դերժավինը

Նա հայազգի երգչուհի Ռոքսաննա Բաբայանի ամուսինն է:
mikhayil-dirjavin

Այսօր՝ 81 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը, տեղեկացնում է Մոսկվայի երգիծանքի թատրոնի պաշտոնական էջը:

Հրաժեշտի օրվա եւ հուղարկավորության վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ:

Նշենք, որ Մ. Դերժավինը հայազգի երգչուհի Ռոքսաննա Բաբայանի ամուսինն է: Նրանք միասին ապրում են 1980 թվականից:

Դերժավինը խաղացել է թատրոնում և կինոյում, հայտնի դերերից են՝  «Երեքը նավակում, չհաշված շանը», «Ձմեռային երեկոն լեռներում», «Իմ նավաստին», «Գիշերային այց», «Կնամոլ», «Փեսացուն Մայամիից», «Տարբեր ճակատագրեր» և այլն:

Արժանացել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման, «Բարեկամության» եւ «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանների։

*

*