«Մի գրաչափ ժպիտ»-ը համախմբել էր հեղինակներին ու ընթերցողներին մեկ վայրում

Միջոցառման ընթացքում ընթերցողները շփվեցին սիրելի հեղինակների հետ․․․
bookstore

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ, Mybookstore օնլայն գրախանութի աջակցությամբ մայիսի 12-ին «Հայ Գիրք» գրախանութում տեղի ունեցավ «Մի գրաչափ ժպիտ» խորագիրը կրող հեղինակ-ընթերցող հանդիպումը։

Միջոցառմանը ներկա էին մի շարք ժամանակակից գրողներ՝ Էդգար Հարությունյանը, Դավիթ Սամվելյանը, Դավիթ Մշեցին, Նարեկ Մալյանը, Գրիգը, Հուսիկ Արան, Հովիկ Չարխչյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և այլոք:

Միջոցառման ընթացքում ընթերցողները շփվեցին սիրելի հեղինակների հետ, հետաքրքիր մրցույթների արդյունքում հնարավորություն ունեցան նվեր ստանալ մի շարք գրքեր:

*

*