Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 86-տարեկան

Այսօր, հուլիսի 4-ին Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։
mher-mkrtchyan

Այսօր, հուլիսի 4-ին Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը կդառնար 86-տարեկան:

Ինչպես նա սիրեց թատրոնն, այնպես էլ հանդիսատեսը սիրեց նրան: Դերասանի մեծ սերը թատրոնի հանդեպ արթնացել էր հայրենի Գյումրի քաղաքում, մանկության տարիներին:

Մհեր Մկրտչյանը թատրոնի եւ կինոյի երկրպագուների հիշողության մեջ մնացել է որպես դրամատիկ տրագիկոմիկ դերասանի վառ մարմնացում, թեեւ շատերը նրա մեջ նկատում էին միայն կատակերգակի շնորհը:

Մհեր Մկրտչյան հիշում ու երկրպագում են բոլորը: Սիրված դերասանն իր ուրույն ձեռագիրն է թողել ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում: Չկա մի ֆիլմ, որտեղ նա չառանձնանա իր խաղով, իսկ այդ ամենը սկսվեց, երբ դեռ հեռավոր 1959 թվականին ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում: Այնտեղ երիտասարդ Մհեր Մկրտչյանը ստեղծեց մի կերպար, որը մինչեւ այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում: Տակավին երիտասարդ դերասանը հենց այս ֆիլմով շատերի համար բացահայտվեց:

Բարձր մասնագիտացումը, կերպարային դիմագիծն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորությոն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում:

*

*