Կայացավ «Մեներգ թավջութակի համար» գրքի շնորհանդեսը

«Մեներգ թավջութակի համար» կենսագրական վիպակը մանրամասն ու անմիջական անդրադարձ է Մեդեա Աբրահամյանի ստեղծագործական կյանքի ուշագրավ դեպքերին․․․

Հայ մեծանուն թավջութակահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանի կյանքի մասին պատմող «Մեներգ թավջութակի համար» գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել: Գրքի հեղինակը Ռոզա Եղիազարյանն է:

«Մեներգ թավջութակի համար» կենսագրական վիպակը մանրամասն ու անմիջական անդրադարձ է Մեդեա Աբրահամյանի ստեղծագործական կյանքի ուշագրավ դեպքերին, նշանավոր արվեստագետների հետ նրա հանդիպումներին, համերգային շրջագայությունների մասին երաժշտի մտորումներին:

Մանկություն, երիտասարդություն, ուսում, սեր: Հեղինակն անդրադարձել է թավջութակահուրու կյանքի ամենաուշագրավ դրվագներին: Պատմում է նրա արմատների, ծնողների, հիասթափությունների, վախերի եւ ձեռքբերումների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները