Մեդեա Աբրահամյանի 85-ամյակը՝ «Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակում

Մեդեա Աբրահամյանն առաջին հայ երաժիշտն է, ում անդրադառնում են փառատոնի շրջանակում

Աշխարհահռչակ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 85-ամյակն այս տարվա մարտի 8-ին է լրացել, բայց հոբելյանն ամիսներ անց է նշվում՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ: Փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանն ասում է՝ Մեդեա Աբրահամյանն առաջին հայ երաժիշտն է, ում անդրադառնում են իրենց փառատոնի շրջանակում:

Այս թավջութակահարուհին էր, որ օտարերկրացի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններն առաջին անգամ հնչեցրեց հայաստանյան, իսկ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ միջազգային հեղինակավոր բեմերում: Այս երաժիշտն էր, ով ամբողջովին մտնում էր ստեղծագործության մեջ, դառնում էր դրա համահեղինակը, այն հասցնում էր կատարելության, բայց այս ամենով հանդերձ ամեն անգամ հարցնում էր իրեն՝ արդյո՞ք լավ է նվագում: Նման ուշադրության արժանանալն էլ իր համար անսպասելի էր եւ հուզիչ: Զգացմունքները տեղի տվեցին, երբ հնչեց տարիներ առաջ արված իր նվագի ձայնագրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*