«Մատյան ողբերգության» պոեմը թարգմանվել է էստոներեն — Երկիր Մեդիա

«Մատյան ողբերգության» պոեմը թարգմանվել է էստոներեն

Թարգմանության հեղինակը էստոնացի երաժիշտ, ռեժիսոր, սցենարիստ Պետեր Վոլկոնսկին է:
peter-valkonski-matean-voxb

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի  էստոներեն թարգմանությունն արդեն հասանելի է նաեւ Հայաստանում: Իսկ Էստոնիայում գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հունվարին: Էստոներեն թարգմանության հեղինակը էստոնացի երաժիշտ, ռեժիսոր, սցենարիստ Պետեր Վոլկոնսկին է: Նա Նարեկացուն բացահայտել է դեռեւս 40 տարի առաջ ու զարմացել, որ 10-րդ դարում հայերն այսպիսի գրականություն են ունեցել:

Թարգմանության հեղինակը երկար տարիներ ուսումնասիրել է «Նարեկ»-ը աշխարհաբարով, անգլերենով, ռուսերենով, իսկ թարգմանությունն ամբողջացրել է 6 տարվա ընթացքում:

 

 

*

*