Մատենադարան այցելողների թիվն ամսեամիս ավելանում է

Զբոսաշրջիկները գալիս են թե զբոսաշրջային կազմակերպությունների նախաձեռնությամբ, թե առանձին, սակայն ավելի շատ՝ տուրիստական ընկերությունների նախաձեռնությամբ:
matenadaran

Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտը ընթացիկ տարվա 7 ամիսներին այցելել է 60 հազարից ավելի այցելու: Ինչպես  տեղեկանում ենք  Մատենադարանից, ամեն ամիս այցելուների թիվն ավելացել է: Եթե հունվարին գրանցվել է 2 հազար 665 այցելու, փետրվարին` 3 հազար 310, ապա արդեն մայիսին` 14 հազար 145, հունիսին` 15 հազար 564, հուլիսին` 13 հազար 89:

2016 թվականին Մատենադարան այցելած անձանց թիվը կազմել է 91 հազար, 2015 թվականին 86 հազար 915: Այցելուների հիմանական մասը Ռուսաստանից է, երկրորդ տեղում Գերմանիան է, այնուհետև Իտալիան, Իսպանիան: Այցելուներ կան նաև Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բալկանյան երկրներից, Չինաստանից և այլն:

Այցելուների  աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է: Զբոսաշրջիկները գալիս ես, թե զբոսաշրջային կազմակերպությունների նախաձեռնությամբ, թե առանձին, սակայն ավելի շատ՝ տուրիստական ընկերությունների նախաձեռնությամբ:

Մատենադարանում արդեն մի քանի տարի է՝ թվայնացման գործընթաց է իրականացվում: Այս ընթացքում արդեն 6 հազարից ավել ձեռագրեր թվայնացվել են, բայց դեռ հսկայական աշխատանք կա կատարելու, որովհետև Մատենադարանում պահվում են 20 հազարից ավելի ձեռագրեր:

*

*