Մրցույթ՝ Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար — Երկիր Մեդիա

Մրցույթ՝ Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար

Տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերից:
matenadaran

«Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար հոգաբարձուների խորհուրդը մրցույթ է հայտարարել: Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան՝ պատմության, փիլիսոփայության, բանասիրության կամ արվեստագիտության բնագավառներում եւ առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական փորձառություն:

Հիշեցնենք, որ տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերից: Այս ընթացքում թափուր պաշտոնի համար մրցույթ չէր հայտարարվել. պատճառն այն էր, որ փոխվեց Մատենադարանի կարգավիճակը. պետական ոչ առեւտրային կազմակերպությունից, այն վերածվեց հիմնադրամի: Նախորդ տարվա ավարտին էլ վարչապետի որոշմամբ հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Նշենք նաեւ, որ այս ընթացքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր պատմաբան Վահան Տեր-Ղեւոնդյանը, ով բազմիցս նշել է, որ առաջադրվելու է տնօրենի պաշտոնում:

*

*