Օրյոլում կբացվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Զորավարի արձանը տեղադրվել է Տանկիստների պուրակում:
baghramyan-hushardzan

Ռուսաստանի Օրյոլ մարզում կբացվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Զորավարի արձանը տեղադրվել է Տանկիստների պուրակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հուշարձանի նախագիծը մշակել եւ բրոնզից կերտել է Օրյոլից քանդակագործ Ալեքսեյ Ռիվկինը: Հուշարձանն իրենից ներկայացնում է մարշալ բաղրամյանի երեք մետրանոց քանդակն ամբողջ հասակով: Նրա ոտքերի մոտ ընկած են տապալված գերմանական դրոշներ եւ էսէսական զինանշանը»,- հայտնել են մարզի վարչակազմից:

Հուշարձանը ստեղծվել է մասնավոր միջոցներով, նախագծի արժեքը մոտ 10 մլն ռուբլի է: Բացման արարողությանը կմասնակցեն նահանգապետ վադիմ Պոտոմսկին, բնակիչներ եւ վետերաններ:

*

*