Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան

««Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է Խորհրդային Ադրբեջանում սպանված Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակին»:
Tigran-Mansuryan

Մարտի 1-ին Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիո երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը ներկայացված «Ռեքվիեմի» կատարմամբ: Համերգին կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում սպանված Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակին:

Համերգի ընթացքում հնչեցին նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։

*

*