Տասը լավագույն մանկական ստեղծագործությունները

Առաջին հորիզոնականում «Լինում է, չի լինում» ժողովածուն է:
erexa-girq

«Արմենպրես» լրատվական գործակալությունն այս շաբաթ  ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

Առաջին հորիզոնականում «Լինում է, չի լինում» ժողովածուն է:

Երկրորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է:

«Մանկական բեսթսելերի» երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է:

Չորրորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն  է:

«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը վեցերորդ հորիզոնականում է:

ԱԿոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը յոթերորդն է:

Հովհաննես Թումանյանի մեկ այլ ժողովածու՝ «Հեքիաթներ»-ն ութերորդն է:

Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» գտնվում է իններորդ հորիզոնականում:

Տասնյակն ամփոփում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:

*

*