Ամենավաճառված մանկական գրքերի տասնյակը

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը:
erexa-girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և առաջատար է դարձել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը:

Երկրորդ հորիզոնականում է ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի հայտնի հեքիաթներից մեկը՝ «Կոշկավոր կատուն»: 

«Հեքիաթներ տղաների համար» գրքույկը երրորդն է:

Չորրորդ հորիզոնականում է «Կարմիր գլխարկը» ստեղծագործությունը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը հինգերորդն է ցանկում:

«Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն վեցերորդն է:

«Շաղգամը» գիրք-փազլը հայտնվել է յոթերորդ հորիզոնականում:

«Ով է ապրում տնակում» հեքիաթը վերադարձել է աղյուսակ՝ զբաղեցնելով ութերորդ հորիզոնականը:

Իններորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը:

*

*