«Մանկական Եվրատեսիլ-2016» -ում Հայաստանը երկրորդն է

Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով Վրաստանին ընդամենը յոթը միավոր:
evrotesil

«Մանկական եվրատեսիլ-2016» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Մամադաշվիլին: Հայաստանը 232 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցույթի հայաստանյան մասնակիցներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան 2 համարի ներքո՝ ներկայացնելով «Տարբեր» երգը:

Մրցույթին գեղեցիկ և կախարդական բեմադրության հարցում մեր աղջիկներին աջակցել էին արագ փոխակերպման վարպետներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները:

Փորձագետները բարձր գնահատականներ տվեցին Հայաստանին, պատանի ժյուրիի ամենաբարձր 110-ը միավորը նույնպես տրվեց մեր երկրին: Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով Վրաստանին ընդամենը յոթը միավոր:

 

*

*