Ամենավաճառված մանկական գրքերը — Երկիր Մեդիա

Ամենավաճառված մանկական գրքերը

«Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է
erexa-girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն առաջինն  է:

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և երրորդն է:

Չորրորդ տեղում «Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» գիրքն է:

«Հեքիաթներ բարու և չարի մասին» զարմանահրաշ գիրքը վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ` զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը:

«Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն վեցերորդն է:

Յոթերորդ հորիզոնականում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը զիջել է իր դիրքերը և ութերորդն է:

Իններորդ տեղում Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն է:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը:

*

*