«Մանկական բեսթսելեր»․ ամենավաճառված գրքերն այս ամիս

Մանուկների սիրելի «Բոքոնիկը» հայտնվել է առաջին հորիզոնականում:
gndik -boqonik

«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Մանուկների սիրելի «Բոքոնիկը»  հայտնվել է առաջին հորիզոնականում:

«Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն երկրորդն է։

Երրորդ հորիզոնականում է Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գիրքը:

Չորրորդ հորիզոնականում Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունն է:

«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը հինգերորդն է:

Վեցերորդ հորիզոնականում է «Երեք խոզուկներ» հեքիաթը:

«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը յոթերորդն է:

«Հեքիաթների մոլորակ. ընտրանի» գիրքը ութերորդն է:

Իններորդ տեղում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: 

Աղյուսակը եզրափակում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը:

*

*