10 ամենից շատ վաճառված մանկական գրքերը

«Մանկական բեսթսելեր»-ը ներկայացնում է 1 ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված գրքերի ցանկը:
mokhrot

«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Առաջին հորիզոնականում «Մոխրոտը. գիրք համայնապատկեր» գիրքն  է:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է:

«Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» գիրքը երրորդ հորիզոնականում է:

Չորրորդ տեղում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը հինգերորդն է:

«Հայկական հեքիաթներ» գիրքը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը:

Յոթերորդ տեղում  Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է:

Ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականը զբաղեցրել Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»: 

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը:

*

*