«Մալեֆիսենտա» ֆիլմը «Ջոկեր»-ից առաջ Է անցել ամերիկյան վարձույթում

ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմաններից դուրս ֆիլմը վաստակել Է եւս 117 մլն դոլար:
malefisenta

The Walt Disney Co. կինոստուդիայի «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Անջելինա Ջոլին Է, անցած հանգստյան օրերին առաջատարն Է դարձել Հյուսիսային Ամերիկայի վարձույթում՝ հավաքելով մոտավորապես 36 մլն դոլար:  ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմաններից դուրս ֆիլմը վաստակել Է եւս 117 մլն դոլար:

Կինոնկարն առաջին տեղից հետ Է մղել ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը, որը վարձույթի առաջատարն Էր մնում երկու շաբաթ: Մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում առաջին ուիք-Էնդում դրա գրանցած արդյունքն զգալիորեն ավելի վատ Էր, քան առաջին մասինը, որը գրեթե 70 մլն դոլար Էր հավաքել 2014 թվականին:

«Ջոկեր»-ը երրորդ հանգստյան օրերին 29,2 մլն դոլար Է հավաքել Հյուսիսային Ամերիկայում: Վարձույթ մտնելու սկզբից ի վեր այս տարածաշրջանում ֆիլմը վաստակել Է ավելի քան 247 մլն դոլար, իսկ նրա սահմաններից դուրս՝ 737,5 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականը հյուսիսամերիկյան վարձույթում անցած հանգստյան օրերին զբաղեցրել Է «Զոմբիլենդ. ստուգիչ կրակոց» ֆիլմը, որը հավաքել Է 26,7 մլն դոլար։

*

*