Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

Թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ
Lyudvig Harutyunyan (1)

ՀՀ մշակույթի նախարարի  պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Նա զուգահեռ կկատարի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

Երկու տարի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։

*

*